Աղոթարան
											
													04.02.2020 | 00:03
						Լույս արեգական` 
հավատքի խորան.
Քո ողորմածության դռներն 
են բացվում
Այս առավոտյան:
 
Ալելուաներ.  համակ խոնարհում
Ոտներիդ առաջ վասն գթության,
Վասն տոկումի ու համբերության,
Վասն այն Սիրո,
Որ ամեն վայրկյան հոսում է առատ
Քո Հոգու խորքից
Մոլորյալներիս քայլերի վրա`
Վասն փրկության  ու ողորմության:
 
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
						
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ